20 01 2021

Փաշինյանի որոշմամբ` Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

Փաշինյանի որոշմամբ` Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն։

Վերջիններս գործուղվում են Արցախ հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման նպատակով:

Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ նրանք կներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ